Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանք և Ամարաս վանական համալիրներ

Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանք և Ամարաս վանական համալիրներ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Դադիվանք վանական համալիր և Ամարաս քրիստոնեական վանք այցելել է ավելի քան 100 ուխտավոր: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Հայ ուխտավորների խումբը ռուս խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ այցելել է Դադիվանք վանական համալիր: Ռուս խաղաղապահները նաև ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը Ամարաս քրիստոնեական վանք այցելելիս, որը գտնվում է Արցախում՝ կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth