Կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ

Կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ

Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth