Մեքենայում եղել է պայթուցիչով նռնակ

Մեքենայում եղել է պայթուցիչով նռնակ

Մարտի լույս 18-ի գիշերը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նարեկացու 2-րդ շենքի մոտ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում նռնակ կա։ Տեղեկությունները ստանալուց հետո վարորդն ու երկու ուղևորները, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել բաժին։ Մեքենայի զննությամբ՝ առջևի դռան գրպանիկում հայտնաբերվել է պայթուցիչով նռնակ։ Երևանի Անդրանիկի փողոցում բնակվող 60-ամյա վարորդը ոստիկաններին հայտնել է, որ նռնակը գտել է անցած տարի նոյեմբերին մահացած մոր անձնական իրերի մեջ։ Հանգամանք, որը կհաստատվի կամ կհերքվի քննությամբ։ Նռնակն ուղարկվել է փորձաքննության, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth