Անցած մեկ օրում ականզերծվել է 15 հա տարածք, 5 կմ ճանապարհ

Անցած մեկ օրում ականզերծվել է 15 հա տարածք, 5 կմ ճանապարհ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում ականզերծվել է 15 հա տարածք, 5 կմ ճանապարհ: 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 739 հա տարածք, 541 կմ ճանապարհ, 1 616 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 349 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԻ պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի սակրավորները Ասկերան քաղաքում, նույն շրջանի Լուսաձոր, Հովսեփավան և Բերքաձոր գյուղերի տարածքներում կիրականացնեն ինժեներահետախուզական աշխատանքներ՝ չպայթած զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով: Ամենայն հավանականությամբ կլինեն պայթյուններ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth