Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սեն Գալեն

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սեն Գալեն

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում է, որտեղ էլ կընթանա նախապատրաստությունը մարտի 25-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Հայաստանից ժամանած ֆուտբոլիստներին միացել են նաև արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները: Թիմը հանգրվանել է Սեն Գալենի «Ուալհալա» հյուրանոցում: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը Շվեյցարիայում՝ Սեն Գալենից 25 րոպեի հեռավորության վրա գտնվող Ուցվիլ քաղաքի մարզադաշտում:

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լիխտենշտեյնի հետ խաղին կպատրաստվեն 27 ֆուտբոլիստ: Էդուարդ Սպերցյանը կկարողանա միանալ թիմին միայն Լիխտենշտեյնի հետ հանդիպումից հետո:  «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպանը դեռևս ապաքինվում է վնասվածքից և չի կարողանա մասնակցել առաջիկա խաղին: Ֆուտբոլիստի վնասվածքից վերականգնման գործընթացը չընդհատելու համար «Կրասնոդարի» և ՀՖՖ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի Սպերցյանը բուժումը կշարունակի Կրասնոդարում: Ամենայն հավանականությամբ, Սպերցյանը կկարողանա Երևան ժամանել միայն Լիխտենշտեյնի հետ հանդիպումից հետո: Նրա մասնակցությունը Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումներին դեռևս հարցականի տակ է:

Առողջական խնդիրների պատճառով Շվեյցարիա չի մեկնել 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը: Շվեյցարիա մեկնող ֆուտբոլիստների ցուցակում չեն նաև ազգային հավաքականի՝ նախապես հրապարակված ընդլայնված կազմում ընդգրկված Յուրի ԳարեգինյանըՊետրոս Ավետիսյանը և Արման Հովհաննիսյանը, որոնք անհրաժեշտության դեպքում դեռ կարող են միանալ հավաքականին Երևանում՝ Լիխտենշտեյին հետ հանդիպումից հետո:

Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվեն հետևյալ 27 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

  • Դավիթ Յուրչենկո — «Ալաշկերտ»
  • Անատոլի Այվազով — «Ուրարտու»
  • Արսեն Բեգլարյան — «Ուրարտու»

Պաշտպաններ

  • Հովհաննես Համբարձումյան — «Անորտոսիս» (Կիպրոս)
  • Կամո Հովհաննիսյան — «Կայրաթ» (Ղազախստան)
  • Վարազդատ Հարոյան — «Աստանա» (Ղազախստան)
  • Անդրե Չալըշըր — «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)
  • Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
  • Սերոբ Գրիգորյան — «Փյունիկ»
  • Հայկ Իշխանյան — «Շիրակ»
  • Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ — «Նոա»
  • Հակոբ Հակոբյան — «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

  • Էդգար Բաբայան — «Ռիգա» (Լատվիա)
  • Գևորգ Ղազարյան — «Լամիա» (Հունաստան)
  • Տիգրան Բարսեղյան — «Աստանա» (Ղազախստան)
  • Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
  • Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
  • Սոլոմոն Իմե Ուդո — «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան)
  • Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
  • Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»
  • Կարեն Մուրադյան — «Արարատ»
  • Արամ Քոչարյան — «Լոռի ՖԱ»
  • Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ

Հարձակվողներ

  • Սարգիս Ադամյան — «Հոֆենհայմ» (Գերմանիա)
  • Նորբերտո Բրիասկո Բալեկյան — «Ուրական» (Արգենտինա)
  • Ալեքսանդր Կարապետյան — «Արարատ-Արմենիա»
  • Արթուր Միրանյան — «Ուրարտու»

Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth