Հաստատվել է վարակվելու 801 նոր դեպք

Հաստատվել է վարակվելու 801 նոր դեպք

Հայաստանում մարտի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 801 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 185 020-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 3384 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 862 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4246-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 451 է, ընդհանուր առողջացածներինը՝ 169 172 , փաստացի բուժվողներինը՝ 11 602 (մեկ օրում ավելացել է 324-ով): Մեկ օրում արվել է 3721 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 812 076 թեստ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth