Ծեծկռտուք և դանակահարություն Էջմիածնում․ տուժողները հայր ու որդի են

Ծեծկռտուք և դանակահարություն Էջմիածնում․ տուժողները հայր ու որդի են

Մարտի 19-ին, ժամը 2-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Նավասարդյան փողոցի 40 և 18 տարեկան երկու բնակիչ են բուժօգնության դիմել, որոնք հայր ու որդի են։ Հայրը գոտկային շրջանում կտրած-ծակած վերքով էր հիվանդանոց տեղափոխվել, որդին՝ կրծքավանդակի սալջարդով, հայտնոՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվել է: Քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ Էջմիածնի Նավասարդյան փողոցում ծագած վեճի ժամանակ տուժողներին ծեծել են Էջմիածին քաղաքի 18 և 21 տարեկան երկու բնակիչ, և հենց 18 տարեկան երիտասարդն է դանակահարել 40-ամյա տղամարդուն։

Կասկածվողը նույն օրը Էջմիածնի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth