Կոսովոյում հայ խաղաղապահներին է հանձնվել նոր մասնաշենք

Կոսովոյում հայ խաղաղապահներին է հանձնվել նոր մասնաշենք

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը մարտի 22-ին տեղակայման վայրում մասնակցել է նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

Մասնաշենքը հայկական զորախմբին հանձնվել է տեղի հրամանատարության կողմից՝ ծառայողական պարտականությունները փայլուն կատարելու համար: Միջոցառման ժամանակ բարձրացվել են ՀՀ և ԱՄՆ պետական դրոշները՝ ի նշան բարձր մակարդակի հարաբերությունների և փոխադարձ աջակցության: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ռազմակայանի հրամանատարական կազմը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ալբանիայի, Լեհաստանի, Ավստրիայի ներկայացուցիչներ: Շինությունը ծառայելու է որպես ազգային տոնակատարությունների և այլ միջոցառումների կազմակերպման վայր։

2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

Մարտի 23-ին 2-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ:

Զինծառայողները հանդերձավորվել են, ստացել զենք-զինամթերք և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են անձնակազմի գործողությունները, տրվել համապատասխան առաջադրանքներ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth