Կայացել է Վաղարշակ Հարությունյանի ու Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը

Մարտի 23-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը, հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:
Դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը։ Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը։
Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՌՈ ղեկավար կազմի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 23-ին այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ՌՈ ղեկավար կազմի հետ:
Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը միտված ընթացիկ աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները:
Վաղարշակ Հարությունյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti