Անհետացած զինծառայողներից մեկի վիճակը միջին ծանրության է

Անհետացած զինծառայողներից մեկի վիճակը միջին ծանրության է

Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով մարտի 21-ին անհետացած պայմանագրային զինծառայողների մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել։ Այս մասին news.am-ը տեղեկացել է ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Ասել են, որ երկրորդ զինծառայողի վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։

Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth