Անցած մեկ օրում ականզերծվել է 17 հա տարածք, 4 կմ ճանապարհ
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
«Անցած մեկ օրում ականզերծվել է 17 հա տարածք, 4 կմ ճանապարհ: 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 756 հա տարածք, 545 կմ ճանապարհ, 1 616 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 351 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ և Ճանկաթաղ, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti