Հիվանդության ևս 7 դեպք է գրանցվել

Հիվանդության ևս 7 դեպք է գրանցվել

Արցախում մարտի 23-ին կատարված 118 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 7 դեպք:

Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ կորոնավիրուսային հիվանդությամբ մարտի 24-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում:

«Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 187 քաղաքացու հետազոտություն, որից 566-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-մանրամասնել են նախարարությունից՝հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth