Երկու տղամարդու են դանակահարել

Երկու տղամարդու են դանակահարել

Մարտի 21-ի երեկոյան տարբեր բուժհաստատություններից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են երկու տղամարդ։ Ախտորոշվել էին կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր. նրանց դանակահարել էին, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Բժշկական կենտրոններ մեկնած խմբերն օպերատիվորեն պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Շուտով հայտնի է դարձել դեպքի վայրը։ Կենտրոնականի քրեական հետախույզները մեկնեցլ են Սարյան փողոցի թիվ 35 շենքի բակ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են այստեղ։

Իրականացված հարցումների արդյունքում ոստիկանության ծառայողները տեղեկություններ են ձեռք բերել, որ մի խումբ անձանց միջև անհիմն վեճ է ծագել։ Պարզաբանումները հանգուցալուծվել են դանակահարությամբ։ Պարզվել է մասնակիցների ինքնությունը, բնակության վայրերը, յուրաքանչյուրի դերակատարությունը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների համադրմամբ ու վերլուծությամբ պարզվել է նաև կասկածվողի ինքնությունը։ Նա և մյուսները հայտնաբերվել են ու մարտի լույս 22-ի գիշերը բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Մայրաքաղաքում բնակվող 21-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth