Գևորգ Ղազարյանը դեռ չի ապաքինվել վնասվածքից

Գևորգ Ղազարյանը դեռ չի ապաքինվել վնասվածքից

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել ՖԻՖԱ Աշխարհի 2022թ. առաջնության որակավորման J խմբի առաջին մրցափուլի Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը: Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում:

Գևորգ Ղազարյանը, հավանաբար, չի մասնակցի առաջիկա խաղին, քանի որ դեռ չի ապաքինվել վնասվածքից: Երեկվա մարզմանը կիսապաշտպանը մարզվել է անհատական ծրագրով՝ ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի հետ, հայտնում են ՀՖՖ լրատվական բաժնից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth