Քարաթափում. երթևեկությունը փակվել է

Քարաթափում. երթևեկությունը փակվել է

Մարտի 24-ին, ժամը 08։47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան – Երնջատափ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 20 խմ)․ երթևեկությունը երկկողմանի փակվել է։ Փրկարարները «Ապարանի» ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Ժամը 11։20-ի դրությամբ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի։ «Ապարանի» ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից շարունակվում են իրականացվել ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth