Շիրակի մարզպետարանի աշխատակիցը հաղթել է մրցույթում

Շիրակի մարզպետարանի աշխատակիցը հաղթել է մրցույթում

Երևանում անցկացվել է ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական եզրափակիչ մրցույթը, որին մասնակցել են ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարության ենթակա մարմինների, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների 33 թիմ:

Տղամարդկանց մրցապայքարին մասնակցող 99-ը մասնակցի մեջ 50 հնարավորից վաստակելով 47 միավոր/10+10+9+9+9/ հաղթող է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակից Գրիգոր Գրիգորյանը:

Կանանց պայքարում 45 միավոր վաստակելով հաղթող է դարձաել Անահիտ Ասատրյանը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ Որպես հրաձգության հանրապետական եզրափակիչ մրցույթի հաղթող՝ Գրիգոր Գրիգորյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կպարգևատրվի հավաստագրով, մեդալով և օդամղիչ զենքով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth