Մարդասիրական միջոցառումներ են անցկացրել Ստեփանակերտում

Մարդասիրական միջոցառումներ են անցկացրել Ստեփանակերտում

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են առաքել Ստեփանակերտ, գրում է ՌԴ ՊՆ-ն։

Նախօրեին ռուս խաղաղապահները ռուսական մարդասիրական առաքելության, Доктор Лиза և Спеши к добру բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ համատեղ Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոց են տեղափոխել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորումներ և այլ պարագաներ։ Բացի այդ, ակցիայի շրջանակում ավելի քան 350 դասագիրք է փոխանցվել թիվ 3 դպրոցին։

«Մոսկվայի միջնակարգ դպրոցների աշակերտների և նրանց ծնողների անունից թիվ 3 դպրոցի ուսուցիչներին և սաներին են փոխանցվել է ավելի քան 350 գիրք ՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն և սեղանի խաղեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth