Նախատեսում են բարձրացնել մրցակցության աստիճանը գնման ընթացակարգերում

Նախատեսում են բարձրացնել մրցակցության աստիճանը գնման ընթացակարգերում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գնումների ընթացակարգերում որակավորման ապահովման համակարգի կիրառման պայմանների դիվերսիֆիկացման և այլընտրանքների ձևավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումներով որակավորման ապահովման չափին ներկայացվող պահանջը, ինչպես նաև այլընտրանքների կիրառման բացակայությունը բավարար չափով չեն խթանում գնման մրցակցային ընթացակարգերում մասնակցության աստիճանի ավելացմանը, այդ թվում ՓՄՁ-երի մասով: Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխության ենթարկել որակավորման ապահովման տեսակին և չափին ներկայացվող պահանջները: Ըստ հիմնավորման՝ առաջարկվող կարգավորումների սահմանման նպատակն է որակավորման ապահովման չափի վերանայման և այլընտրանքների սահմանման միջոցով խթանել գնման մրցակցային ընթացակարգերում մրցակցության աստիճանի բարձրացմանը:

Մասնավորապես.

  • մասնակցին տալ հնարավորություն՝ ապահովումը ներկայացնել նաև ապահովագրական ընկերության կողմից տրամադրված երաշխիքի ձևով.
  • եթե մասնակիցը կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերությունը, հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s ) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն ՀՀ-ին շնորհված վարկանիշիչ ափով, ապա վերջինս չի ներկայացնում որակավորման ապահովում.
  • որակավորման ապահովման պայմանը մինչև 25 մլն դրամ գնումների դեպքում կիրառել տուժանքի ձևով, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում ապահովումը ներկայացվում է երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով.
  • մինչև 70 մլն դրամ գնումների դեպքում ապահովման չափը սահմանել 15%, իսկ 70մլն դրամից բարձր գնումների դեպքում՝ 30%.
  • կանխավճարի առավելագույն չափը 25%-ի փոխարեն սահմանել 30%, անփոփոխ թողնելով այն կարգավորումները, համաձայն որոնց կանխավճարի չափը ի սկզբանե հրապարակվում է հրավերում և մասնակիցը կարող է մասնակի կամ ամբողջությամբ հրաժարվել դրանից: Ընդ որում առաջարկվում է սահմանել, որ մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ը կազմակերպվող գնման մրցկացային ընթացակարգերում պատվիրատուն կարող է կանխավճարի առավելագույն չափը սահմանել մինչև 50%.
  • բարձրացնել հայտի ապահովման կիրառման շեմը՝ 10 մլն դրամ գնումների փոխարեն այն կիրառել 25 մլն դրամից բարձր գնումների դեպքում.
  • մինչև 25 մլն դրամ գին ունեցող գնումների դեպքում պայմանագրի ապահովումը հաղթող մասնակիցը կներկայացնի տուժանքի ձևով, իսկ 25 մլն դրամից բարձր գնումների դեպքում՝ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, բացառությամբ բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում պայմանագրի ապահովումը կներկայացվի բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով:

Վարչապետն ընդգծել է որոշման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ այն տնտեսական էական աշխուժություն կբերի:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth