Փոփոխություններ՝ օժանդակության գործիքների կիրառման կարգում

Փոփոխություններ՝ օժանդակության գործիքների կիրառման կարգում

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում մինչև 1 մլն դրամ գումարի սուբսիդավորված վարկերի հասանելիության շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։

Միջոցառման և դրա շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգում կատարվելիք փոփոխությունն ու լրացումը կնպաստի՝ գյուղատնտեսությունում տնտեսավարողների մասնակցության խթանմանը, շրջանառու միջոցների ձեռքբերման դժվարությունների մեղմմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների ժամանակին և արդյունավետ իրականացմանը։ Ըստ հիմնավորման՝ միջոցառման արդյունքները վկայում են այն մասին, որ տնտեսավարողները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում միկրովարկերի նկատմամբ: Մասնավորապես, 2020 թ. դեկտեմբերի 30–ի դրությամբ տրամադրվել է 36608 միավոր վարկ 63,4 մլրդ դրամի չափով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն 26870 միավորը 21,6 մլրդ դրամ գումարով կազմել են մինչև 1 մլն դրամ գումարով միկրովարկերը։ 2020 թ. մարտի 31–ից մինչև հոկտեմբերի 1–ը ընկած ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 16 մլրդ դրամի չափով միկրովարկ։ Էկոնոմիկայի նախարարության կողմից 2020 թ. 1–ին կիսամյակի համար Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում մոնիթորինգ է իրականացվել թվով 695 վարկառուի մոտ, որոնցից 396–ը (57 տոկոս) եղել են մինչև 1 մլն դրամ գումարի վարկառուներ։ Վերջիններիս վարկի միջին գումարը կազմել է 857,1 հազար դրամ։ Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ մինչև 1 մլն դրամ գումարով վարկառուներից 295–ը (75 տոկոս) վարկն օգտագործել է նպատակային: Նախատեսվում է երկարացնել միջոցառման իրականացման ժամկետը՝ մինչև հոկտեմբերի 1-ը և հնարավորություն տալ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին օգտվելու մինչև 1 մլն դրամ գումարով միկրովարկերից, որոնք հասանելի են 0 տոկոս տոկոսադրույքով։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն նշել է. «Վիճակագրությունն ուսումնասիրելով տեսանք, որ փոքր գյուղատնտեսական վարկերի ստացման հետ կապված տեմպն այնպիսին չէ, ինչպիսին նախորդ տարի և որոշեցինք այս գործիքով խթանել, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցներն ավելի լավ պայմաններով վարկեր ստանան կամ ավելի ճիշտ՝ բանկերը որոշակի ապահովություն ունենան գյուղացիներին ավելի մեծ ծավալով վարկավորելու առումով»:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, վարկի առավելություններից է, որ այն գրավ չի պահանջում և հիմնականում փոքր գյուղատնտեսական տնտեսությունների համար է: «Գարնանամուտին շատ կարևոր քայլ է կառավարության կողմից: Համայնքների բնակիչները կկարողանան իրենց փոքր հողատարածքների համար ձեռք բերել սերմացու, պարարտանյութ և այլ անհրաժեշտ պարագաներ՝ գարնանացանի համար», -ասել է նախարարը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth