Ապօրինի ծառահատման դեպքեր

Ապօրինի ծառահատման դեպքեր

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների դեմ մշտական պայքար են տանում ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները։ Հերթական ծառայության ընթացքում, մարտի 23-ին, ժամը 17.20-ին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Դսեղ գյուղի ճանապարհին կանգնեցվել է նույն գյուղի 48-ամյա մի բնակչի վարած «ԳԱԶ-24» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի մեքենան՝ բեռնված փայտանյութով, որի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, թե նույն օրը կեսօրին, Գուգարքի անտառտնտեսության «Ջաղացներ» կոչվող հանդամասում, ինքն է բենզասղոցով հատել մեկ կանգուն թխկի: Մեքենան տեղափոխվել է Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Ապօրինի ծառահատում․ Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մարտի 24-ին Կամոյի փողոցում ստուգել են Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի 41-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Նախապատրաստված նյութերը, տարածքային կարգով, ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth