Աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենցել

Աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենցել

Զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։

«ՀՀ կառավարության որոշումով սահմանվել է նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձի չափը։ Մինչդեռ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենցել»,- նշված է ոստիկանության պարզաբանման մեջ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth