Քննվելու է ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենաների քարկոծման դեպքը

Քննվելու է ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենաների քարկոծման դեպքը

Արցախի գլխավոր դատախազությունը հայկական ավտոմեքենաների քարկոծման վերաբերյալ հրապարակումն ուղարկել է ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու հանձնարարությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Զանգվածային լրատվության միջոցներով սույն թվականի մարտի 25-ին տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են շպրտել հայերի մեքենաների ուղղությամբ, առաջին ավտոմեքենային քար չի դիպել, սակայն վարորդը քիչ է մնացել շրջեր մեքենան, իսկ երկրորդը վնասվել է:

Նկատի ունենալով, որ վերը բերված հրապարակումները առերևույթ պարունակում են գույքի դիտավորյալ ոչնչացման կամ վնասման վերաբերյալ ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող տեղեկություններ, ուստի գլխավոր դատախազության կողմից հիշյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու հանձնարարությամբ»,-հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth