«KIA Sorento»-ն մոտ 10 մ գլորվել ձորը
Մարտի 27-ին, ժամը 08:25-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «KIA Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Բ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորներ Լ․ Պ․-ն (ծնված 1959 թ.), Հ․ Պ․-ն (ծնվ.1957 թ.), Հ․ Պ․-ն (ծնված 2009 թ.), Ն․ Պ․-ն (ծնված 2007 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1982 թ.) և Ե․ Բ․-ն (ծնված 2018 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Հ․ Պ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti