Շիրակի մարզում տեղում է ձյուն

Շիրակի մարզում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth