Հրդեհ ծխատար խողովակում

Հրդեհ ծխատար խողովակում

Մարտի 27-ին, ժամը 21։44-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցի շենքերից մեկի փայտե առաստաղից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի խցանված ծխատարում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։25-ին, մարել՝ 22։57-ին։ Այրվել է ծխատար խողովակի մոտ 10 մ հատվածը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth