Անցած մեկ օրում ականզերծվել է 14 հա տարածք, 4 կմ ճանապարհ

Անցած մեկ օրում ականզերծվել է 14 հա տարածք, 4 կմ ճանապարհ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում ականզերծվել է 17 հա տարածք, 3 կմ ճանապարհ, ստուգվել է 8 շինություն: 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 835 հա տարածք, 564 կմ ճանապարհ, 1 644 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 376 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքում դեռևս շարունակվում է զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման կամ պահեստավորման գործընթացը: Օրվա ընթացքում հրթիռակասետային ռումբերի և հակահետևակային ականների և այլ զինատեսակների վնասազերծունմ է նախատեսվում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում՝ Աջափնյակ թաղամասում, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth