Որոնումները շարունակվում են Սղնախ գյուղի ուղղությամբ

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքները՝ փրկարարական մեկ ջոկատով, այսօր շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ: Նշենք, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մինչ այժմ հայտնաբերվել է 1523 աճյուն:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti