Զինամթերքից մաքրվել է 1835 հա տարածք, 564 կմ ճանապարհ

Զինամթերքից մաքրվել է 1835 հա տարածք, 564 կմ ճանապարհ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 835 հա տարածք, 564 կմ ճանապարհ, 1 644 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 376 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում: Միաժամանակ տեղեկացնենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները ռուս գործընկերների հետ միասին, ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth