1148 նոր դեպք է գրանցվել և 18 (+2) մահ

1148 նոր դեպք է գրանցվել և 18 (+2) մահ

Մարտի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192639 դեպք, որոնցից 173064-ն` առողջացած, 3515-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15168 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 853829 թեստավորում:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ կատարվել է 6354 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1148 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 892 է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth