Անցած մեկ օրում ականզերծվել է 15 հա տարածք, 5 կմ ճանապարհ

Անցած մեկ օրում ականզերծվել է 15 հա տարածք, 5 կմ ճանապարհ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում ականզերծվել է 15 հա տարածք, 5 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 2 պայթունավտանգ առարկա, ստուգվել է 7 շինություն: 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 850 հա տարածք, 569 կմ ճանապարհ, 1 651 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 378 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված զինամթերքի և խոշոր տրամաչափի զենքերի մնացորդների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Ստեփանակերտ քաղաքի մերձակա տարածքներում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սակրավորական խմբերը ռուս գործընկերների և «The halo trust» ոչկառավարական ականազերծող կազմակերպության հետ մեկտեղ հանրապետության տարածքում իրականացնում են ինժեներական և հետախուզական աշխատանքներ:

Հայտնաբերված զինամթերքը, որպես կանոն պայթեցվում է տեղում, հնարավորության դեպքում՝ տեղափոխվում է ավելի անվտանգ վայր:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth