Ադրբեջանական սոցցանցերը գրում են երկու զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանական սոցցանցերը գրում են երկու զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը գրել է ադրբեջանական բանակի ևս երկու կորստի մասին, որոնց վերաբերյալ երկրի պաշտպանության նախարարությունը տեղեկություն չի հրապարակել, հայտնու է Razm.info-ն։

Ըստ ադրբեջանցի ընդդիմադրի՝ մարտի 29-ին Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Կուբաթլուի շրջանում Պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում սպանվել է Ալի (Əli) անունով զինծառայող։ Նշվում է, որ «հայերի հարձակման հետևանքով սպանված» զինծառայողի հուղարկավորությունը կատարվել է այսօր։

Մեկ այլ չհաստատված տեղեկությամբ՝ Հադրութի ուղղությամբ անհայտ հանգամանքերում մահացել է 1993 թ․ ծնված ենթասպա Ալիև Հեյդար Ռյովշան օղլուն (Əliyev Heydər Rövşən oğlu)։

[Թարմացում] Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեղեկությունների համաձայն՝ Նախիջևանի համազորային բանակի հետախույզը, ով նաև մասնակցել էր Արցախյան վերջին պատերազմին, այսօր խեղդվել է Մարտունու բրիգադներից մեկի մոտակայքում գտնվող գետում։ [Թարմացում]

Նշենք, որ այսօր ավելի վաղ Հեբիբ Աբդուլլաևը հայտնել էր մարտի 22-ին Քարվաճառում անհայտ պայմաններում հրազենային վնասվածքից մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զյոհրաբով Իլքին Ռամին օղլուի (Zöhrabov İlkin Ramin oğlu) մասին, որից հետո տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ն։ [Թարմացում] Իշխանամետ կայքերի լրագրողների պնդմամբ՝ զինծառայողն ինքնասպանություն էր գործել։ [Թարմացում]

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth