Դավիթ Բեկում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել

Դավիթ Բեկում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել

Մարտի 29-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի 32-ամյա բնակիչ Ա. Իվանովը «դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներով» տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով՝ վնասվածքներն առաջացել են ականի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 2-ին, ադրբեջանական կողմը հրետակոծել էր Դավիթ Բեկ բնակավայրը։ Մեկ քաղաքացիական զոհվել էր, երկուսը՝ վիրավորվել, կային ավերածություններ, սատկած անասուններ։

Այս առիթով Հայաստանում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» սակրավորները հայտարարել էին, որ ականազերծում են Սյունիքի մարզի Կոռնիձոր ու Դավիթ Բեկ գյուղերը։ Ավելի վաղ կենտրոնի աշխատակիցները և ՄԱԿ-ի գնահատող հանձնախումբը այցելել էին Դավիթ Բեկ, որտեղ հայտնաբերել էին կասետային չպայթած ենթազինամթերք։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth