Բնակիչների 70 տոկոսը վերադարձել է

Բնակիչների 70 տոկոսը վերադարձել է

Պատերազմից հետ առայսօր Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայր է վերադարձել շուրջ 790 բնակիչ՝ 233 տնտեսությամբ: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը՝ հավելելով, որ բնակչության մոտ 70 տոկոսը վերադարձել է, իսկ մյուսները սպասում են վերականգնվող տների շինարարության ավարտին:

«Բացի այդ համայնքում վերաբնակվելու ցանկություն է հայտնել տեղահանված 6 ընտանիք, ինչպես նաև 7 ընտանիք՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերից»,-ասել է Աթայանը:

Նրա հաղորդմամբ՝ ներկայում ավարտման փուլում են Կարմիր շուկայում կառուցվող բազմաբնակարան 2 շենքերից մեկի շինարարական աշխատանքները:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth