Մեկնարկել են շինաշխատանքները

Մեկնարկել են շինաշխատանքները

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում մեկնարկել են շինաշխատանքները Գյումրու Տիմիրյազև փողոցում (Ռեպին փողոցից Վազգեն Սարգսյան փողոց)՝ 469 մ, հայտնում են Գյումրու համայնքապետարանի լրատվական բաժնից:

Ավելի վաղ հայտնել էին, որ շինաշխատանքները մեկնարկել են նաև քաղաքի Երկաթգծի բանավան տանող փողոցում (Գարեգին Ա փողոցով մինչև մանկապարտեզ)՝ 1370 մ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth