Հայկ Չոբանյանը կփոխարինի Հակոբ Արշակյանին

Հայկ Չոբանյանը կփոխարինի Հակոբ Արշակյանին

Կառավարությունը որոշմամբ Հայկ Չոբանյանն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնից:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայկ Չոբանյանը կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: «Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լքում է իր պաշտոնը, և պարոն Արշակյանի փոխարեն նախարար կնշանակվի պարոն Չոբանյանը: Ես ուզում եմ պարոն Արշակյանին շնորհակյալություն հայտնել իր կատարած աշխատանքի համար: Ըստ էության, զրոյից նոր նախարարություն է ստեղծվել, ձևավորվել: Դա բավականին բարդ աշխատանք է, որն արվել է բավականին լավ: Ես ուզում եմ պարոն Չոբանյանին հաջողություններ մաղթել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում»,-ասել է վարչապետը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth