Սահմանվել է միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է 2021 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտների ցուցանիշներին և արձանագրված աճին:
Գործադիրը սահմանել է պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները: Սահմանված կարգավորումներով նախատեսվում է հակաճգնաժամային տնտեսական արձագանքման միջոցառումների համատեքստում՝ պետական գնումների ընթացակարգերի միջոցով, գործարկել միջանկյալ մեխանիզմ՝ նպատակ ունենալով ժամանակավոր սուբսիդավորման միջոցով խթանել տեղական արտադրությանը:
Մեխանիզմի գործարկումն նախատեսվում է իրականացնել հետևյալ կարգով՝
- պայմանը կիրառել 2021թ. ընթացքում պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին մրցույթով, գնանշման հարցմամբ կամ էլեկտրոնային աճուրդով կազմակերպվող գնման այն ընթացակարգերի վրա, որոնց շրջանակում կնքվող պայմանագրի գինը գերազանցում է 1 մլն դրամը.
- պայմանագիրը կատարելու ժամանակ օգտագործվելիք հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսների (նյութերի) նվազագույն չափը սահմանել առնվազն 50%-ը՝ հանրագումարային ձևով, իսկ փոխհատուցման չափը՝ պայմանագրի գնի 1%-ը.
- մեխանիզմի կիրառումը նախատեսել որպես մասնակցին ընձեռված հնարավորություն, որից վերջինս կարող է հրաժարվել.
- փոխհատուցումն իրականացնել պայմանագրի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո, պայմանով, եթե հաստատվում է օգտագործված ռեսուրսների հայաստանյան ծագում ունենալու փաստը:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti