Կտրամադրվի ևս 590 մլն դրամ՝ 2840 շահառուի

Կտրամադրվի ևս 590 մլն դրամ՝ 2840 շահառուի

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումն է: Այսօրվա դրությամբ կառավարության համապատասխան որոշմամբ ուսման վարձի փոխհատուցման նպատակով տրամադրվել է 205 մլն դրամ՝ 1373 շահառուների: Որոշմամբ նախատեսվում է տրամադրել ևս 590 մլն դրամ՝ 2840 շահառուների:

Անդրադառնալով որոշմանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այն ժամանակ, երբ ընդունում էինք որոշումը, մենք նկատի ունեինք 2020-2021թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակը, բայց հետագայում ձևափոխվեց այնպես, որ ուղղակի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կտրվի, որովհետև կան ուսանողներ, ովքեր հիմա շարունակում են ծառայությունը: Նրանք ծառայությունից կվերադառնան և ուսանողի կարգավիճակը կվերականգնեն 2021-2022թթ. ուսումնական տարում: Նրանց այդ իրավունքը կպահպանվի, այսինքն` դա ժամանակի հետ կապված չէ»: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս որոշման ընդունումը բխում է նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզից: «Մենք ֆինանսավորումն ավելացնում ենք ծրագիրը շարունակելու համար և այն կիրականացվի այնքան, ինչքան կպահանջվի, որպեսզի բոլոր 7000 շահառուներին մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցենք»,-ընդգծել է վարչապետը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth