1 օրում 9 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

1 օրում 9 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Մարտի 31-ին, ժամը 20.00-ին, Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 1-ին, ժամը 15.45-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի, Գր. Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 1-ին, ժամը 14.30-ին, Երևանի
Արշակունյաց պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին, ապա վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 1-ին, ժամը 15.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Նիսան», «ՎԱԶ-21214», «Օպել» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 37-ամյա վարորդը և երկու ուղևորները, «Նիսանի» ուղևորուհին, «Սուբարուի» 69-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 1-ին, ժամը 14.10-ին, Երևանի Երևանյան փողոցում իրար են բախվել «ԿամԱԶ» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 1-ին, ժամը 12.00-ին, Ազատան-Արևիկ միջհամայնքային ճանապարհին իրար են բախվել երկու բեռնատար ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 1-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 206-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել դաշտում. 26-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth