Զինամթերքից մաքրվել է 1873 հա տարածք, 575 կմ ճանապարհ

Զինամթերքից մաքրվել է 1873 հա տարածք, 575 կմ ճանապարհ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում ականզերծվել է 13 հա տարածք, 4 կմ ճանապարհ, ստուգվել է 4 շինություն: 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 873 հա տարածք, 575 կմ ճանապարհ, 1 658 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 379 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Արցախի տարածքը չպայթած զենք-զինամթերքից մաքրելու նպատակով, ԱԻ պետական ծառայության, «The Halo Trust» ոչ կառավարական կազմակերպության, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ռուս գործընկերների հետ համատեղ շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական և պայթեցման աշխատանքներ:

Զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Մարտակերտ և Մարտունի քաղաքների, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth