«Բարեւ Գյումրի». տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը

«Բարեւ Գյումրի». տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը

Ապրիլի 1-ին, Գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի ցուցասրահում տեղի ունեցավ «Բարեւ Գյումրի» խորագիրը կրող գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Գեղարվեստական լուսանկարչություն» բաժնի 1-ին կուրսի ուսանողների աշխատանքները՝ դասախոս, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադայի ղեկավարությամբ: Ցուցահանդեսում ներկայացված էին նաև Սամվել Սեւադայի աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը, մտավորականներ, ուսանողներ և այլք:

Հայկ Սուլթանյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի անունից շնորհակալագրեր փոխանցվեցին Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզնկյանին, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Սամվել Սևադային` ուսումնական և մշակութային կապերի ամրապնդման, այս ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի համար:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth