Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 19 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 19 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը 2021 թվականի ապրիլի 5-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 64 սանտիմետր բարձրության վրա։

Նախորդ տարվա նույն օրը Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 45 սանտիմետր բարձրության վրա։ 2021 թվականի հունվարի 9-ից մինչեւ 2021 թվականի ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով եւ ստորերկրյա հոսքի միջոցով Սեւանա լիճ է տեղափոխվել 32 միլիոն 940 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է թույլ արտահայտված փոփոխական ռեժիմ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth