ՀՀ ոստիկանությունը 103 տարեկան է. միջոցառումներ վարչական համալիրում

ՀՀ ոստիկանությունը 103 տարեկան է. միջոցառումներ վարչական համալիրում

Ապրիլի 16-ը ոստիկանության կազմավորման օրն է։ Ոստիկանության 103-րդ տարեդարձի կապակցությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորի հուշարձաններին։

Նույն օրը ոստիկանություն այցելեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը, ոստիկանության պետը և բարձրաստիճան սպաները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի զոհված ոստիկանության ծառայողների հուշապատին։ Ապրիլի 16-ին տեղի ունեցավ նաև ՀՀ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը։

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը, ինչից հետո բացման խոսք ասաց ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Նա շնորհավորեց ոստիկաններին, ոստիկանության վետերաններին ու ոստիկանների ընտանիքներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Վահե Ղազարյանը երախտիքի խոսք հղեց զոհված ոստիկանների ընտանիքներին։ Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց իրավակարգի և օրինականության պահպանման դժվարին գործում ոստիկանների բարեխիղճ ծառայության համար, նաև երախտագիրտություն հայտնեց այն ծառայողներին, որոնք պատերազմի առաջին օրերից ներգրավվեցին մարտական խնդիրների իրականացմանը և լիարժեք կատարեցին իրենց պարտքը հայրենիքի առաջ:

Վահե Ղազարյանն անդրադարձավ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին: Ներկայացրեց պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորման աշխատանքների ընթացքը: Ոստիկանության օրվա առթիվ շնորհավորական խոսք ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2021 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը ներկայացրեց հանցավորության շարժընթացն ու ոստիկանության ծառայության վերաբերյալ մանրամասներ։

Ապրիլի 16-ին ոստիկանություն այցելեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հիշատակեց այն ոստիկաններին, որոնք 44-օրյա պատերազմում զոհվեցին հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն հայրենիքի։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ 44-օրյա պատերազմին մասնակցած ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով։ Արցախի Նախագահի կողմից պետական բարձր պարգևներով հետմահու պարգևատրվել են նաև Հայաստանի ոստիկանության այն 70 ծառայողները, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth