Արտակ Դավթյանն ընդունել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Արտակ Դավթյանն ընդունել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Ապրիլի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի ուղեկցությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Ապրիլի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցություն:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նորանշանակ առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին: Բարձր գնահատելով նրա մասնագիտական գիտելիքները, փորձն ու ծառայողական ուղին զինված ուժերում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արշակ Կարապետյանին կարևոր այս պաշտոնում մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություններ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները, բանակի մարտունակության ու կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները և այդ ուղղությամբ զորամասերում տարվող աշխատանքների արդյունքները:

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ավարտից հետո անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, զինծառայողների արձակուրդների տրամադրման գործընթացին, զորամասերում առօրյա ծառայության կազմակերպանն ու առաջնագծում մարտական հերթապահության անվտանգային միջոցառումներին առնչվող տարաբնույթ հարցերի:

Բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ` նախանշելով առաջիկա աշխատանքների գլխավոր ուղղությունները:

Նորակոչիկների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ

Մարտավարական տարբեր իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 16-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են մարտական պատրաստության գործնական պարապմունքներ:

Կապավորները մասնակցել են վարժանքների

Դաշտային վարժվածության մակարդակի ամրապնդման և փոխգործակցության զարգացման նպատակով 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն ապրիլի 16-ին անցկացրել են վարժանքներ:

Բացազատվել են կապի դաշտային հանգույցներ, ստուգվել են շարժական կապի արդյունավետությունը, անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները։

Զորամասում անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ

ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կին զինծառայողների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի սպաները ԶՈւ զորամասերից մեկում ապրիլի 15-ին անցկացրել են սոցիոլոգիական հարցումներ՝ առկա ծառայողական և սոցիալական խնդիրների բացահայտման նպատակով։

Ուսումնասիրվել է զորամասի կանանց խորհրդի գործունեությունը, բարձրացված հարցերի առնչությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ:

Երդման հանդիսավոր արարողություն 4-րդ զորամիավորումում

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 16-ին անցկացվել է կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։

Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարության հրամանները, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը, լինել հայոց բանակի արժանի զինվորներ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth