Փողոցաշինական շինաշխատանքներ՝ Գյումրիում

Փողոցաշինական շինաշխատանքներ՝ Գյումրիում

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում մեկնարկել են շինաշխատանքները Գյումրու Տեր-Գաբրիելյան փողոցում (690մ), հայտնում են Գյումրու համայնքապետարանի լրատվական բաժնից:

Ավելի վաղ նույն ծրագրի շրջանակներում մեկնարկել էին շինաշխատանքները Շարա Տալյան փողոցի միջնամասում (370մ), Այգաբաց 4-րդ շարքում (600մ), Արագած թաղամասի փողոցում (490մ):

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում վերսկսվել են շինաշխատանքները Մազմանյան փողոցում՝ (Գորկի փողոցից Տերյան փողոց՝ 703.5մ):

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth