Քննարկել են տնտեսական հանցագործությունների քննության առանձնահատկությունները

Քննարկել են տնտեսական հանցագործությունների քննության առանձնահատկությունները

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչության նախաձեռնությամբ ապրիլի 16-ին տեղի է ունեցել «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկում՝ Քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ծառայողների, տնտեսագետների մասնակցությամբ, հայտնում  են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկման ընթացքում քրեագիտական վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռաֆայել Վարդանյանը և փորձառու տնտեսագետ Վասիլի Առուստամյանը ներկայացրել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության քրեաիրավական և կրիմինալիստիկական բնութագրերը, քննության սկզբնական և հետագա փուլերի, դատատնտեսագիտական փորձաքննությունների նշանակման և կատարման առանձնահատկությունները։

Ըստ աղբյուրի՝ սեմինարի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով հանդիպումները դարձնել շարունակական։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth