Հայ մարմնամարզիկներից չորսն անցան եզրափակիչ

Հայ մարմնամարզիկներից չորսն անցան եզրափակիչ

Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացքի մեջ է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հինգ պատվիրակներից չորսը հաղթահարեցին որակավորման փուլի արգելքը: Եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք ստացան Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը: Վերջինս ու Արմեն Պետրոսյանը հանդես եկան բազմամարտում և դուրս չեկան եզրափակիչ:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի ընթացիկ առաջնությունում հանդես է գալիս 5 մարզիկով: Առաջնությունը Օլիմպիական խաղերի համար վարկանիշ է տալիս միայն բազմամարտիկներին: Մրցաշարը կավարտվի ապրիլի 25-ին:

wp-apeth