Ֆրանսիան շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին. Փաշինյանի և Մակրոնի հեռախոսազրույցը

Ֆրանսիան շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին. Փաշինյանի և Մակրոնի հեռախոսազրույցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ինչը հետագայում նման ողբերգությունները բացառելու կարևոր քայլերից մեկն է։

Էմանուել Մակրոնն իր և ֆրանսիացի ժողովրդի զորակցությունն է հայտնել՝ հավելելով, որ Ֆրանսիան ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին՝ դժվարությունները հաղթահարելու գործում։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Վարչապետն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է բացառապես «անջատում հանուն փրկության» սկզբունքի ներքո։

ՀՀ վարչապետի աշխատակազմից նաև հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցերի։

wp-apeth