«Հայրենիք» կինոթատրոնի՝ վթարի հետևանքով վնասված սյունը կվերականգնի շենքի սեփականատերը

«Հայրենիք» կինոթատրոնի՝ վթարի հետևանքով վնասված սյունը կվերականգնի շենքի սեփականատերը

Ավարտվել են Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց և Գ.Նժդեհ փողոցների հատման մասում` նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքի հարակից տարածքում, ավտովթարից հետո վնասված ստորգետնյա անցման հիմնանորոգման աշխատանքները։

Նախկին կինոթատրոնի վնասված սյունն էլ վերականգնելու է շենքի սեփականատերը։ Այժմ ընթանում է վերակառուցման նախագծի համաձայնեցման գործընթացը։ Քաղաքապետարանը մեկ անգամ մերժել է սեփականատիրոջ դիմումը, քանի որ վերջինս ցանկանում էր փոխել շենքի արտաքին տեսքը, տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանից

wp-apeth