1 օրում 14 ՃՏՊ. 15 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

1 օրում 14 ՃՏՊ. 15 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ապրիլի 26-ին, ժամը 15.40-ին, Երևանի Խանջյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 27-ին, ժամը 04.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտայի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 27-ին, ժամը 17.00-ին, Երևանի Գայի և Մյասնիկյան պողոտաները կապող էստակադայի տակ իրար են բախվել «Լեքսուս», «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 00.30-ին, Երևանի Գայի և Մյասնիկյան պողոտաները կապող էստակադայի տակ իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 27-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մխչյան գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 27-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 68-րդ կմ-ին «Վաուխհալլ Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մետաղյա արգելապատնեշին և կողաշրջվել. 29-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 27-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Վանաձորի Գարեգին Նժդեհի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 27-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձորի Մայմեխի փողոցում մոտոցիկլը դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 22-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 27-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Տաշիր-Մեծավան ճանապարհի 6-րդ կմ-ին «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ավագյան փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 27-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth