Մարել են 2.5 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են 2.5 հա տարածքում բռնկված հրդեհները

Ապրիլի 26-ից 27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

  • Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1 հա,
  • Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 400 քմ, Փարպի գյուղում՝ 1500 քմ,
  • Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3000 քմ,
  • Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1 հա:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 2.5 հա:

wp-apeth